ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ -ի

Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբովյան 64) 2021 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 05-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00 -ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում. հասցեն՝ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբովյան 64:

Տեղեկությունների համար դիմել` 093 69 19 94 , էլեկտրոնային հասցեն` vanagrocol@mail.ru:

________________________________________________________________________

📣 ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ՝ «Պատմություն» առարկայի (1 դրույք), «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ (0,7 դրույք) և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ (0,8 դրույք) դասախոսների թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի միջոցով՝ յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Հարցաշարը կազմում է հաստատությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
🔸 Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի
🔸 Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ՝ բնօրինակը և պատճենը)
🔸 Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
🔸 Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
🔸 Ինքնակենսագրություն (Ձև 4),
🔸 Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
🔸 ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)
🔸 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում)
✅ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ դասընթացի բնույթին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության որակավորումը պարտադիր է (աշխատանքային փորձը ցանկալի է) ,
✅ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ դասընթացի բնույթին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության որակավորումը պարտադիր է (աշխատանքային փորձը ցանկալի է) ,
✅ «Պատմություն» առարկայի դասախոսի թեկնածուի համար պարտադիր է մանկավարժական համապատասխան որակավորումը (աշխատանքային փորձը ցանկալի է)։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
📃Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10-ից 16-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11-ին, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում:
📍 Հասցեն՝ ք. Վանաձոր, Աբովյան 64:
☎ Տեղեկությունների համար զարգահարել (0322) 2-33-85, (094) 04-08-54 հեռախոսահամարներով: