ՀԵՌԱԿԱ

 2021թ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

Մասնագիտությունները ՈՒսման տևողությունը Ընդունելության տեղերի թիվը
անվճար ուսուցման վճարովի ուսուցման ընդամենը
Գյուղատնտեսագիտություն 3 տարի 0 10 10
Հաշվապահական հաշվառում 3 տարի 0 10 10

Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (dimord.emis.am) էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

  1. լուսանկար,
  2. կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
  3. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  4.  կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)։

Քոլեջում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով` միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական) հիման վրա։

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.

1) հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ` մինչև ժամը 18-00:

Մեկ տարվա ուսման վարձավճարը կազմում է 80.000 ՀՀ դրամ:

Քոլեջի` միջին մասնագիտական կրթական ծրագրերով բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն առանց ընդունելության քննությունների կարող են կրթությունը շարունակել ՀՀ պետական բուհերի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում `հեռակա ուսուցմամբ:

Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝  կից ֆայլ։