ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

📚 ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակում եղան Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
📌 Ոլորտի պատասխանատուները շրջեցին շինհրապարակում և ծանոթացան աշխատանքների ընթացքին:
📌 Հաջորդ տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով քոլեջին կտրամադրվեն գույք և սարքավորումներ, որպեսզի ուսումնական հաստատությունը 2022-2023 ուստարում իր դռները բացի ուսանողների առջև: