ՏՆՕՐԵՆ

Վարդան Ռաֆիկի Սիմոնյան 

Ծնվել է 1960 թվականին  Կիրովական (Վանաձոր) քաղաքում` մանկավարժների ընտանիքում:

1977թ -ին ավարտել է Կիրովականի թիվ 17 միջնակարգ դպրոցը:

1982թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի  ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:

1991թ -ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի ԷՀՄ ֆակուլտետը:

1982-1984թթ. աշխատել է գիտությունների ակադեմիայի <<Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի>> ինստիտուտում որպես հետազոտող, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող:

1984-1999թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղում որպես լաբորատորիայի վարիչ, այնուհետև՝ ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս:

1999-2010թթ. աշխատել է Վանաձորի թիվ 28 միջնակարգ դպրոցում որպես դաստիարակության գծով փոխտնօրեն և ֆիզիկայի ուսուցիչ:

2010 թվականի հուլիսից ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրենն է:

Հեղինակ է  գիտական հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: