ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Կարիերայի կենտրոնը քոլեջի այն կառույցն է, որը զբաղվում է շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։ Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և ուսումնական հաստատության միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվում են սեմինար-դասընթացներ, հանդիպումներ գործատուների հետ: Կենտրոնը ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար խորհրդատվութուն է տրամադրվում ռեզյումե կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ: Կենտրոնի միջոցով տեղեկատվություն են ստանում թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների վերաբերյալ:

Կանոնակարգ՝ Հղում

Էլ. հասցե՝ career_vanagrocol@mail.ru

ՆԿԱՐԱԴԱՐԱՆ
<<Օրգանական մեղվաբուծության և մեղվաբուծական արտադրության հիմնում և կայուն զարգացում>> ծրագրի փակման միջոցառում

2018թ. մայիսի 30-ին կայացավ <<Օրգանական մեղվաբուծության և մեղվաբուծական արտադրության հիմնում և կայուն զարգացում>> ծրագրի փակման միջոցառումը:
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնը կազմակերպել էր ուսանողների և դասախոսների պատշաճ մասնակացությունը միջոցառմանը:

Հանդիպում Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետի և քոլեջի ավարտական կուրսի ուսանողների միջև

24.05.2018թ. Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, տնօրեն Վարդան Սիմոնյանի և կարիերայի կենտրոնի պատասխանատուի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Հերմինե Գևորգյանի և գյուղատնտեսական քոլեջի ավարտական կուրսի ուսանողների միջև: Հերմինե Գևորգյանը նրանց ծանոթացրեց աշխատանքի որոնման մեթոդներին` ինչպես կազմել ռեզյումե, ինչպես ներկայանալ հարցազրույցի, ուսանողները ձեռք բերեցին նաև գործատուների հետ շփման այլ հմտություններ:

Առաջին քայլեր բիզնես սկսելու համար.

Մարտի 21-ին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվել էր հանդիպում Հյուսիսային Կառոլինայի Վիլմինգթոն համալսարանի շրջանավարտ, գործարար Դավիթ Մելիքյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին քոլեջի տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողներ: Հանդիպմանը հրավիրվել էին նաև Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից աշակերտներ /ուսուցչուհի՝ Սուսաննա Ավագյան/:
Հանդիպման ընթացքում Դավիթ Մելիքյանը ծանոթացրեց բիզնես սկսելու համար անհրաժեշտ սկզբնական քայլերին, ներկայացրեց օրինակելի բիզնես պլան, պատասխանեց ուսանողների և աշակերտների հարցերին:
Հանդիպումից հետո մասնագիտական կողմնորոշման նպատակով 11-րդ դպրոցի աշակերտները շրջեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին:

Գյուղատնտեսական քոլեջի հերթական շրջանավարտները

2018 թվականի մարտի 15-ին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղ ունեցավ <<Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոտրանսպորտում>> մասնագիտության թվով 18 շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Արա Առաքելյանը նրանց և ավարտական խմբերի ուսանողներին մանրամասն ծանոթացրեց զբաղվածության կենտրոնի ծառայություններին, զբաղվածության կենտրոնում գրանցվելու կարգին, պատասխանեց շրջանավարտներին հուզող հարցերին և հորդորեց անհրաժեշտության դեպքում դիմել զբաղվածության կենտրոն:

Այց Վանաձորի համայնքապետարան

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ 21 ուսանող՝ քոլեջի դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Մամյանի և ՎՊԳՔ-ի կարիերայի կենտրոնի պատասխանատու Կատյա Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել էին Վանաձորի քաղաքապետարան՝ ՏԻՄ մարմնի գործառույթներին ծանոթանալու նպատակով:

Նախ նիստերի դահլիճում նրանք հանդիպում ունեցան համայնքապետարանի աշխատակիցների հետ: Լսեցին հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանի խոսքը, ով ներկայացրեց համայնքային ծառայության առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, ապա շրջեցին համայնքապետարանում՝ տեղերում ծանոթանալով յուրաքանչյուր բաժնի գործառույթներին: Կատյա Սիմոնյանը պարզաբանեց. «Քանի որ մեր ուսանողները հիմնականում մեր քաղաքի բնակիչներն են, կարևոր է, որ տեղեկացված լինեն: Համայնքապետարանը նաև գործատու է հանդիսանում, և կան հաստիքներ, որտեղ պարտադիր չէ բարձրագույն կրթության առկայությունը: Նպատակներից մեկն էլ այն է, որ ուսանողները տեղյակ լինեն, որ կարող են նաև իրենք մասնակցել մրցոույթներին»:

Բիզնես պլանավորում դասընթաց Արտուշ Եղիազարյանի մատուցմամբ

Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված դասընթաց

Աշխատանքի տոնավաճառ

2017 թվականի հոկտեմբերի 12-ին Հայքի հրապարակում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին մասնակցեց նաեւ Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը