ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔ

<<Օրգանական մեղվաբուծության և մեղվաբուծական արտադրության հիմնում և կայուն զարգացում>> ծրագրի փակման միջոցառում

2018թ. մայիսի 30-ին կայացավ <<Օրգանական մեղվաբուծության և մեղվաբուծական արտադրության հիմնում և կայուն զարգացում>> ծրագրի փակման միջոցառումը:
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնը կազմակերպել էր ուսանողների և դասախոսների պատշաճ մասնակացությունը միջոցառմանը:

Շուշիի ազատագրման 26-ամյակ (18.05.2018)

Շուշիի ազատագրման 26-ամյակին և Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 73-ամյակին նվիրված ռազմա-կիրառական բազմամարտի գծով փոխանցիկ գավաթի խաղարկման մրցումներին մասնակցեցին նաև Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի թիմը

«Մայիսյան հաղթանակներ» տեսադաս

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում մայիսի 7-ին տեղի ունեցվ տեսադաս՝ «Մայիսյան հաղթանակներ» խորագրով :

Թեմատիկ ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Թեմատիկ ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Ցուցադրվում էին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների աշխատանքները:

Ուխտագնացություն

Ամեն տարի՝ ապրիլի 17-ին, նշվում է Հովհաննես Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օրը:
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի մահից հետո (728թ.) ամեն տարի ապրիլի 17-ին` նրա մահվան օրը, կազմակերպվել է ուխտագնացություն դեպի նրա ծննդավայր ու գերեզման:
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները մասնակցեցին ուխտագնացությանը:

Այցելություն Կարմիր խաչ

2018 թվականի մարտի 26-ին քոլեջի ուսանողները մասնակցեցին Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված Տուբերկուլյոզի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:

<<Մայիսյան եռատոնին ընդառաջ>> մրցույթ-վիկտորինա

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում Վանաձորի պետականգյուղատնտեսական քոլեջում մարտի 23-ին տեղի ունեցավ <<Մայիսյան եռատոնին ընդառաջ>> մրցույթ-վիկտորինա:

Շախմատի, վոլեյբոլի մրցաշարեր

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում Վանաձորի պետականգյուղատնտեսական քոլեջում մարտի 21-ից 29-ը տեղի ունեցան Շախմատի, վոլեյբոլի մրցաշարեր

Առաջին քայլեր բիզնես սկսելու համար

Մարտի 21-ին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվել էր հանդիպում Հյուսիսային Կառոլինայի Վիլմինգթոն համալսարանի շրջանավարտ, գործարար Դավիթ Մելիքյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին քոլեջի տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողներ: Հանդիպմանը հրավիրվել էին նաև Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից աշակերտներ / ուսուցչուհի՝ Սուսաննա Ավագյան /:
Հանդիպման ընթացքում Դավիթ Մելիքյանը ծանոթացրեց բիզնես սկսելու համար անհրաժեշտ սկզբնական քայլերին , ներկայացրեց օրինակելի բիզնես պլան, պատասխանեց ուսանողների և աշակերտների հարցերին:
Հանդիպումից հետո մասնագիտական կողմնորոշման նպատակով 11-րդ դպրոցի աշակերտները շրջեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին:

Գյուղատնտեսական քոլեջի հերթական շրջանավարտները

2018 թվականի մարտի 15-ին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղ ունեցավ <<Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոտրանսպորտում>> մասնագիտության թվով 18 շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Արա Առաքելյանը նրանց և ավարտական խմբերի ուսանողներին մանրամասն ծանոթացրեց զբաղվածության կենտրոնի ծառայություններին, զբաղվածության կենտրոնում գրանցվելու կարգին, պատասխանեց շրջանավարտներին հուզող հարցերին և հորդորեց անհրաժեշտության դեպքում դիմել զբաղվածության կենտրոն:

Այց Վանաձորի համայնքապետարան

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ 21 ուսանող՝ քոլեջի դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Մամյանի և ՎՊԳՔ-ի կարիերայի կենտրոնի պատասխանատու Կատյա Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել էին Վանաձորի քաղաքապետարան՝ ՏԻՄ մարմնի գործառույթներին ծանոթանալու նպատակով:

Նախ նիստերի դահլիճում նրանք հանդիպում ունեցան համայնքապետարանի աշխատակիցների հետ: Լսեցին հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանի խոսքը, ով ներկայացրեց համայնքային ծառայության առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, ապա շրջեցին համայնքապետարանում՝ տեղերում ծանոթանալով յուրաքանչյուր բաժնի գործառույթներին: Կատյա Սիմոնյանը պարզաբանեց. «Քանի որ մեր ուսանողները հիմնականում մեր քաղաքի բնակիչներն են, կարևոր է, որ տեղեկացված լինեն: Համայնքապետարանը նաև գործատու է հանդիսանում, և կան հաստիքներ, որտեղ պարտադիր չէ բարձրագույն կրթության առկայությունը: Նպատակներից մեկն էլ այն է, որ ուսանողները տեղյակ լինեն, որ կարող են նաև իրենք մասնակցել մրցոույթներին»:

Զեկույց, ֆիլմի դիտում

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում Վանաձորի պետականգյուղատնտեսական քոլեջում փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը» զեկույց, ֆիլմի դիտում:

“Կորյուն” ռազմամարզական խաղեր

2017 թվականի նոյեմբերի 6-ից 9-ը Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ << Կորյուն >> ռազմամարզական խաղերի 1-ին փուլը, որտեղ թիմերը մրցում էին չորս մրցաձևում: Մրցումների ավարտին թիմերն արժանացան պատվոգրերի:

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՎՊԳՔ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2017 թվականի հոկտեմբերի 21-ին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակազմը և ուսանողները՝ տնօրեն Վարդան Սիմոնյանի գլխավորությամբ իրականացնում էին քոլեջի և նրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Աշխատանքի տոնավաճառ

2017 թվականի հոկտեմբերի 12-ին Հայքի հրապարակում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին մասնակցեց նաեւ Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը

«Ես սիրում եմ սովորել» արշավը և ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսությունը

2017 թվականի հոկտեմբերի 10-ին Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները ուսումնական նպատակով այցելեցին ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսության ֆերմերային տնտեսություն: Այցը տեղի ունեցավ «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակներում, որի նպատակն է իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Ուսումնական այցի արդյունքում ուսանողները ծանոթացան գյուղատնտեսության ոլորտում նոր թափ առնող ՕՐԳԱՆԱԿԱՆ ճյուղի գաղափարին, դրա արտադրության և իրացման առավելություններին և մարտահրավերներին, շուկայում աճող միտումներին, և ամենակարևորը, շրջակա միջավայրի և առողջության համար ոլորտի կարևորության և հետագա աշխատանքի և բիզնես հնարավորությանների մասին:

Հայաստան, երկիր դրախտավար

Միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին (2016թ.)

Անկախության օր 2016

Միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:

« 1 of 2 »