ԴԻՄՈՐԴ

2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԻՄՆԱԿԱՆ (9-ԱՄՅԱ)  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3 ՏԱՐԻ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ 4 ՏԱՐԻ
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ 3 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ 3 ՏԱՐԻ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ 3 ՏԱՐԻ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 3 ՏԱՐԻ

ՄԻՋՆԱԿԱՐԳ (12-ԱՄՅԱ)  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2 ՏԱՐԻ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ 2 ՏԱՐԻ
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ 2 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ 2 ՏԱՐԻ

Անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Դիմում (լրացվում է քոլեջում)
  2. 4 լուսանկար (3X4 չափսի)
  3. կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդների համար)
  5. կցագրման վկայական

Քոլեջում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով` հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական) հիման վրա, առկա ուսուցմամբ մինչև օգոստոսի 15, հեռակա ուսուցմամբ` մինչև նոյեմբերի 25:

Միջին մասնագիտական կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ անվճար հիմունքներով ընդունված ուսանողների մեծ մասն ստանում է կրթաթոշակ:

Վճարովի ուսուցմամբ մեկ տարվա ուսման վարձավճարը կազմում է 80.000 ՀՀ դրամ:

Քոլեջի` միջին մասնագիտական կրթական ծրագրերով բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն առանց ընդունելության քննությունների կարող են կրթությունը շարունակել ՀՀ պետական բուհերի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում `հեռակա ուսուցմամբ:

Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝  կից ֆայլ :