ՔՈԼԵՋԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Քոլեջը, հանդիսանալով Վանաձորի պետական գյուղատնտեսական և Վանաձորի շինարարական պետական քոլեջների իրավահաջորդը ու ավանդույթների կրողը, տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտի և այլ ոլորտների նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրերով որակյալ մասնագետներ պատրաստող կրթական հաստատություն է:

Քոլեջը ձգտում է իրագործել կայուն զարգացում՝ կրթական գործունեության հիմքում դնելով շահագրգիռ կողմերի կարիքների բավարարմանն ուղղված քաղաքականություն:

Քոլեջը, ձգտելով պատրաստել հիմնարար ու կիրառական գիտելիքներով, գործնական հմտություններով օժտված որակյալ մասնագետներ, ձևավորում է ուսանողակենտրոն միջավայր, որտեղ ուսանողը հանդես է գալիս որպես կրթական գործընթացի սուբյեկտ:

Քոլեջը, ընդունելով հասարակության առջև իր պատասխանատվությունը, նպաստում է անհատի շարունակական զարգացմանը, ստեղծում է նպաստավոր միջավայր ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորման համար: